ՌԴ-ն Իրանում կսկսի երկու նոր միջուկային ռեակտորների շինարարությունը՝ հայտնում է France Presse-ը: Ըստ Իրանի միջուկային էներգիայի գործակալության հաղորդագրության՝ շինարարությունը սկսվելու է հաջորդ շաբաթ:
Այսօր Ադրբեջանի կենտրոնական բանկը անցել է լողացող փոխարժեքի, որի հետևանքով դոլարը մանաթի նկատմամբ աճել է 47,6, իսկ եվրոն՝ 47,9 տոկոսով: Բանկերը դադարեցրել են փոխանցումները:
Ավիացիայի վարչության նախագահ Արտեմ Մովսիսյանը հավաստեց, որ վարկը պետության վրա բեռ չի լինելու, իսկ դրա չմարման դեպքում օդանավակայանի կառավարումը կստանձնի վարկատուն։
Հայաստանում արտաքին առևտրի ցուցանիշները նվազում են և ներմուծման, և արտահանման ոլորտում: Մեծ մասամբ դա կապված է ԱՊՀ-ում և ԵԱՏՄ-ում Ռուսաստանի ճգնաժամի խորացման հետ:
Հայաստանյան բանկերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքը կազմել է միջինը 477,01 դրամ, վաճառքը՝ 481,61 դրամ: Նախորդ օրվա համեմատ տատանումը եղել է՝ առքը -1,15 դրամով, վաճառքը՝ -1,01 դրամով:
«Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է 30 միլիոն եվրո աջակցության նոր փաթեթի մասին, որը կօգնի Հայաստանին բարելավել քաղաքացիների զբաղվածության հնարավորությունները, ամրապնդել երկրի ֆինանսական կառավարումը և բարձրացնել քաղաքացիական հասարակության մասնակցությունը ժողովրդավարական որոշումների ընդունման գործընթացներում»:
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...